Ռոլան Գարոս. Ջոկովիչը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության  1/8 եզրափակչում աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը կամային հաղթանակ տարավ Իտալիայի ներկայացուցիչ Լորենցո Մուզետիի նկատմամբ ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

Ջոկովիչն առաջին երկու սեթում պարտվեց  6:7 (7:9), 6:7 (2:7) հաշվով, սակայն հաջորդ 2 սեթում 1։6 և 0:6 հաշվով հաղթանակ տարավ, իսկ 5-րդ սեթում իտալացին 0։4 հաշվով պարտվելիս հրաժարվեց շարունակել մրցախաղը:

Քառորդ եզրափակչում Ջոկովիչը կհանդիպի իտալացի Մատեո Բերետինիի հետ:
Աղբյուր

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info