220 միլիոն եվրո. Google-ը Ֆրանսիայում խոշոր տուգանք կվճարի

Ամերիկյան Alphabet Inc. ընկերության մաս կազմող Google-ը 220 միլիոն եվրո տուգանք կվճարի ֆրանսիական հակամենաշնորհային կարգավորիչի (Autorite de la Concurrence) պահանջները խախտելու համար, հայտնում է Interfax.ru լրատվականը և հավելում, որ ընկերութունը մեղադրվել է թվային գովազդի շուկայում իր գերիշխող դիրքը չարաշահելու համար։

Հակամենաշնորհային կարգավորիչ մարմնի տվյալներով՝ Google- ը, օգտվելով իր դիրքից, խթանում է իր գովազդային ծառայությունները՝ ի վնաս մրցակիցների: Համաձայնագրերի շրջանակներում ընկերությունը խոստացել է բարելավելով Google Ad Manager գովազդային ծառայությունը։

Google-ին տուգանելու որոշումը կայացվել է  2019 թվականին News Corp, Le Figaro և Rossel La Voix ընկերությունների կողմից ստացված բողոքների հիման վրա։

Հայտնի է, որ այս նորության ֆոնին Alphabet Inc.-ի արժեթղթերի արժեքը 0,4 տոկոսով ընկել է։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info