Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում իրականացված որոնումների արդյունքում այսօր հայտնաբերվել է ևս մեկ աճյուն, տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Նրա ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։

Զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է 1558 աճյուն, որից 27-ը` նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են։

Աղբյուր

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info