Թվային տրանսֆորմացիան բանկային համակարգում. Ամերիաբանկը` թվային ճարտարապետության մասին (տեսանյութ)

Շոշափելիից թվայինի անցումը ո՛չ հեշտ է, ո՛չ էլ արագ, հաճախ նաև ցավոտ է լինում, բայց անդառնալիության կետը մարդկությունը վաղուց է հատել, այնպես որ պետք է տրանսֆորմացվել, ցանկալի է հնարավորինս արագ, որպեսզի չհայտնվես դիջիթըլ լուսանցքում: Հենց այս ու նմանօրինակ տրանսֆորմացիաներին է նվիրված Renderforest-ի Reinvent անունը կրող կոնֆերանսը:
Շատ կարևոր է գիտակցել, որ դեպի զրոների ու մեկերի աշխարհ անցման ընթացքում առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել հենց թվային ճարտարապետությանը: Հենց սրա մասին էր «Ամերիաբանկի» ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանի ելույթը:

Բանն այն է, որ մեզ հայտնի ու պոպուլյար ոլորտներից բանկերն ամենաառաջինն ու ամենաարագը սկսեցին տրանսֆորմացվել:

Մանրամասները՝ տեսանյութում:

https://www.youtube.com/watch?v=jPVLAwUYAlc&feature=emb_logo

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info