Ի՞նչ եղանակ կլինի ողջ հունիսին

Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից Իրավաբան.net-ը տեղեկանում է հունիս ամսին սպասվող եղանակային կանխատեսումը։

Կենտրոնից հայտնում են, որ հունիսին հանրապետությունում զգալիորեն մեծանում է ցերեկվա տևողությունը և արեգակի  բարձրությունը հորիզոնից, որի հետևանքով երկրի մակերևույթը ստանում է զգալի ջերմություն: Ցերեկվա տևողությունը մայիսի համեմատությամբ ավելանում է կես ժամով և դառնում 15 ժամ, որը ամենաերկարն է տարվա ընթացքում: Նախորդ ամսվա համեմատությամբ միջին օրական ջերմաստիճանը բարձր է լինում 3-4 աստիճանով և հասնում է Գեղարքունիքում, Կոտայքում, Շիրակում,Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում` +11…+14⁰C, Լոռիում` +13…+15⁰C, Տավուշում, Սյունիքի նախալեռներում` +17…+19⁰C, Սյունիքի հովիտներում, Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում` +20…+23⁰C: Երևանի միջին ամսական ջերմաստիճանը 20.6⁰C է, բացարձակ առավելագույն ջերմաստիճանը՝ 39.4⁰C (1998թ., հունիսի 22), իսկ  բացարձակ նվազագույնը` 1.7⁰C  (1967թ., հունիսի 5):Հանրապետությունում ամենաբարձր ջերմաստիճանը հունիսին գրանցվել է Կապանում` 42⁰C:

Եղանակի վտանգավոր երևույթներից դիտվում են ամպրոպներ, կարկուտ, ինչպես նաև ուժեղ քամիներ, հորդառատ անձրևներ: Հորդառատ անձրևները լեռնային շրջաններում պատճառ են հանդիսանում սելավների, որոնք կարող են տնտեսությանը զգալի վնաս հասցնել:

Երևան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +22…+23 աստիճան, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր  հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +13…+15 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +36…+38 աստիճան (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը՝ +2…+4 աստիճան, առավելագույնը՝ +38…+39 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում  է նորմային մոտ (նորման 17-29մմ):

Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի նախալեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +22…+23 աստիճան, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +14…+16 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +37…+38 աստիճան (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը՝ +2…+4 աստիճան, առավելագույնը՝ +38…+39 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ  (նորման 17-29մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +16…+18 աստիճան, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +4…+7 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +30…+33 աստիճան (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը՝ -1…+1 աստիճան, առավելագույնը՝ +32…+34 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման 95-127մմ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +18…+20 աստիճան, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +11…+14 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +34..+37 աստիճան (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը՝ +1…+3 աստիճան, առավելագույնը՝ +34…+36 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման 91-104մմ):

Վայոց Ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում` +22…+23 աստիճան, լեռնային շրջաններում` +14…+16 աստիճան, որը  1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը` նախալեռնային  շրջաններում մինչև +14…+16 աստիճան, լեռնային շրջաններում՝ +5…+8 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը նախալեռնային շրջաններում +36…+38 աստիճան, լեռնային շրջաններում՝ +29…+31 աստիճան (դիտված պատմական նվազագույնը նախալեռնային շրջաններում՝ +2…+4 աստիճան, լեռնային շրջաններում՝ -2…-3 աստիճան, առավելագույնը նախալեռնային շրջաններում +34…+36 աստիճան, լեռնային շրջաններում՝ +27…+29 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման նախալեռնային շրջաններում` 34-46մմ, լեռնային շրջաններում՝ 70-71մմ):

Սյունիքի մարզ

Շիրակի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +14…+16 աստիճան, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +3…+6 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +30…+33 աստիճան (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը՝ -2…-5 աստիճան, առավելագույնը՝ +30…+33 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման 67-85մմ):