Թուրքիայում հին հունարեն արձանագրությամբ 2000-ամյա զոհասեղան է հայտնաբերվել (լուսանկարներ)

Թուրքիայի հարավարևմտյան ափամերձ Անթալիա մարզում հին հունարեն գրությամբ զոհասեղան է հայտնաբերվել, որը, ենթադրաբար, ավելի քան 2 հազար տարվա հնություն ունի, հայտնում է Greek Reporter լրատվականը։ Այն հայտնաբերվել է միջերկրածովյան խոշոր առևտրային նավահանգիստ Պատարայի տարածքում։

Տեղում աշխատող թուրք հնագետ Մուստաֆա Քոջակն ասել է, որ այս տարածքում նման զոհազեղան երբեք չի հայտնաբերվել։ Դրա վրա պատկրված է օձ, ինչը, ամենայն հավանականությամբ, կապված է կրոնական երկրպագության հետ, քանի որ նման զոհասեղանների վրա մարդիկ աստվածներին զոհեր էին մատուցում, կարծում է հնագետը։ Զոհասեղանի վրայի հին հունարեն գրության ուսումնասիրությունն ապագայում կարող է ավելի հստակեցնել դրա ծագումը։

Հայտնի է, որ թուրքական լրատվամիջոցները, զոհասեղանի հայտնաբերման մասին անդրադարձներում չեն նշել դրա վրա առկա հունարեն գրության մասին։

Ancient Greek Altar Found at Archaeological Site Near Antalya, Turkey2,000-Year-Old Snake Altar To Greek Gods Of The Dead Found In Turkey

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info