Իմ որդին էլ մի ժամանակ շատ պայծառ ու ժիր մանուկ էր տիկին աննա, բայց մեծացավ ու գնաց բանակ ու ցավոք զոհվեց, իսկ քո ամուսինը պատերազմից հետո չգիտեմ որ նկուղներում ու դիահերձարաներում է պահում որ չեմ կարող գտնել, դուք ինձ զրկել եք խնկարկելու վայր ունենալուց իսկ Աստված ձեռքը ճակատին վերեվից նայում է, ու տեսնում ամեն ինչ: Այս մասին իր ֆեյսբուքյան իր էջում գրել է անհետ կորած զինծառայող Պապ Այվազյանի հայրը՝ Գարիկ Այվազյանը:
Նշենք, որ մի քանի օր է, ինչ զոհվածների ու անհետ կորածների ծնողները բացահայտել են, որ Աբովյանի դիահերձարանում զոհվածների դիեր են պահվում պարկերի մեջ, ոչ պատշաճ պայմաններում: Առողջապահության նախարարությունը ընդունել է, որ թերացում ունեն, արդեն կան աշխատանքից ազատված առողջապահության ոլորտի աշխատակիցներ:


