ՊՍԺ-ն ցանկանում է թիմում տեսնել Էվերթոնի հարձակվողին

ՊՍԺ-ի ղեկավարությունը պլանավորում է «Էվերթոնից» գնել հարձակվող Մոյզե Քինին: Այս մասին հաղորդում է transfermarketweb.com-ը:

Փարիզցիները պատրաստ են 40 միլիոն եվրո վճարել խաղացողի տրանսֆերի համար, իսկ ֆուտբոլիստին առաջարկել 4 տարվա պայմանագիր:

Անգլիական ակումբը ցանկանում է 45-50 միլիոն եվրո վաստակել ֆուտբոլիստի տրանսֆերից:
Աղբյուր  ArmSport.am

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info