Դավաճանությո՞ւն… Ինչպես էր Անի Գրիգորյանը տարիներ առաջ կանխատեսել Անահիտի եւ Հայկոյի բաժանումը

Անահիտը խոստովանում է, որ բարդ շրջան է ունեցել, հաճախում է հոգեբանի:

Հիմնվելով Հայկոյի վերջին լուսանկարների վրա՝ կարելի է ենթադրել, որ նա էլ չարաշահում է ոգելիցը, վերջին բոլոր լուսանկարներում նրան կարելի տեսնել միայն խմիչքի բաժակով:

Ավելին, ըստ տեղեկությունների՝ Հայկոն խորը ճգնաժամի մեջ է, չի կարողանում աշխատել:

Ինչեւէ, նախկին ամուսինները պնդում են, որ հիմա շատ ավելի լավ հարաբերություններ ունեն, քան նախկինները:

Starnews-ի ուշադրությունը գրավել է այն, որ Անահիտի եւ Հայկոյի բաժանումը էքստրասենս Անի Գրիգորյանը կանխատեսել էր դեռ տարիներ առաջ «6-րդ զգայարան» հաղորդման ժամանակ, երբ հյուրն Անահիտն էր:

Նա դավաճանություններ էր կանխատեսել, սակայն Անահիտը բոլոր մեկնաբանություններին միայն ծիծաղով էր արձագանքել: