Երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանի Քերման նահանգում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS)։

Երկրաշարժը տեղի է ունեցել Ռավեր ավանում, օջախը գտնվել է 13 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին դեռևս տեղեկություն չկա։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info