Հայտնի են Հայաստանի Պրեմիեր լիգայի մայիս ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը

«Նոայի» կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը ճանաչվել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի մայիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Նշված ժամանակահատվածում ֆուտբոլիստը անցկացրած 5 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ: Ավետիսյանը լավագույնն է ճանաչվել ինչպես երկրպագուների, այնպես էլ բոլոր փորձագետների կողմից: Երկրորդ-երրորդ տեղերը կիսել են «Ալաշկերտի» կիսապաշտպաններ Գոմե Բատիստա Վանգուն և Դավիդ Դավիդյանը:

Ամսվա լավագույն մարզիչ անվանակարգում հաղթող է ճանաչվել չեմպիոն «Ալաշկերտի» հետ վերջին 3 խաղերում 100-տոկոսանոց արդյունք գրանցած Ալեքսանդր Գրիգորյանը: Նրան հաջորդում է բրոնզե մեդալակիր «Ուրարտուի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Եսայանը, իսկ «Վանի» գլխավոր մարզիչ Արթուր Ասոյանը երրորդն է:
իշեցնենք, որ լավագույնները որոշվել են երկրպագուների և փորձագետների ձայների հանրագումարում՝ համապատասխանաբար 1/3 և 2/3 համամասնությամբ: Առաջնության հովանավոր VBET ընկերության և ՀՖՖ կողմից մրցանակներ կստանան նաև մրցաշրջանի լավագույնները, ինչի մասին կհաղորդվի առաջիկայում:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info