«Ես սիրով կրկին կմարմնավորեի Մարեին․ նրան շատ եմ կարոտել»․ Քեյթ Ուինսլեթը խոսել է Mare of Easttown-ի երկրորդ եթերաշրջանի հավանականության մասին (լուսանկարներ)

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Քեյթ Ուինսլեթն ասել է, որ HBO հեռուստաալիքի նոր՝ Mare of Easttown հեռուստանախագծում կրկին կմարմնավորեր Մարե Շինանի կերպարը, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ հեռուստաընկերության հայտնած տեղեկությունների համաձայն՝ նախագիծը ստեղծվել է մեկ եթերաշրջանով։

Հակառակ այն բանին, որ հեռուստաընկերությունը նախագծի շարունակականության մասին ոչինչ չի ասել, 45-ամյա Քեյթ Ուինսլեթը վերջին դրվագի հրապարակումից հետո Tv Line-ին հայտնել է, որ սիրով կրկին կմարմնավորեր քննիչ Մարե Շինանի կերպարը։

«Ես սիրով կրկին կմարմնավորեի Մարեին․ նրան շատ եմ կարոտել։ Սա շատ տարօրինակ զգացում է, կարծես սգի մեջ լինեմ», — ասել է դերասանուհին՝ նշելով, որ դա հրաշալի դեր էր։

Հեռուստաընկերությունը շարունակում է նախագիծն անվանել «սահմանափակ» (սա նշանակում է, որ այն մեկ եթերաշրջանից է կազմված) և նպատակ ունի «Էմմի» մրցանակաբաշխությանն առաջադրել «սահմանափակ նախագծերի» անվանակարգում։ Հեռուստանախագծի գործադիր պրոդյուսեր Քրեյգ Զոբելը, սակայն, նշել է, որ Մարեն հիասքանչ կերպար է և կցանկանար երկրորդ եթերաշրջան տեսնել։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Tert.am-ը, Քեյթ Ուինսլեթն ասել էր, որ ստիպված է եղել «անձնական տրավմա» հորինել՝ հեռուստանախագծում իր մարմնավորած կերպարը խաղալու համար։ 45-ամյա դերասանուհին նշել է, որ կերպարը կերտելը վնասել է իր հուզական վիճակին և հավելել, որ նույնիսկ ԱՄՆ-ում նկարահանումներն ավարտելուց և Սասեքսի իր տուն վերադառնալուց հետո նա շարունակում է պայքարել Մարե Շինանի չստացված կյանքի համար։

Possible return: Following the buzzworthy finale of Mare of Easttown, series star Kate Winslet is opening up about the potential to return as the title characterMourning: 'I would absolutely love to play Mare again. I miss her. I really do. It’s the strangest thing. I feel like I’m in mourning,' Winslet saidAmazing character: '(Mare Sheehan) is an amazing character, so I would be excited to see (a second season). I also like it as a miniseries,' Zobel saidRatings boost: Another factor favoring a potential renewal is the show's ratings increased significantly, going from 600K viewers tuning in for the premiere and 1.2 million watching the show's penultimate episodeCreated: Mare of Easttown was created by Brad Ingelsby (Out of the Furnace), set in a fictionalized version of the creator's hometown, Easttown Township in Chester County, PennsylvaniaCo-stars: The show follows Detective Mare Sheehan, a local Easttown detective who is investigating a young girl's murder, also starring Julianne Nicholson, Jean Smart (right) and Angourie Rice.Extended: If HBO did decide to bring Mare of Easttown back for a second season, it wouldn't be the first time they've extended a limited series

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info