Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպամ Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ավելի վաղ տարածված տեղեկությանը, որ Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մասնաճյուղում պոլիէթիլենային տոպրակների մեջ հարյուրավոր զինվորների մարմիններ են պահվում: Նա հրապարակել է տարածված լուսանկարները և գրել՝ այս տեսարանը տեսնելուց հետո էլ ո՞վ կուզենա կյանքը զոհել հանուն հայրենիքի:
«Հատակին, տոպրակների մեջ կապկպված մարմինները մեր հերոս տղերքն են. նախ թշնամու, ապա ձեր լռության ու մեր չլսված գոռոցի զոհերը, մեր ազգային խայտառակության ապացույցը: Այս տեսարանը տեսնելուց հետո էլ ո՞վ կուզենա կյանքը զոհել հանուն հայրենիքի:

