Սևանա լճից սկսվել են ջրբացթողումները

2021 թվականի մայիսի վերջին օրերից ոռոգման նպատակներով սկսվել են ջրբացթողումները Սևանա լճից։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2021 թվականի մայիսի 31-ի դրությամբ Սևանա լճից արդեն բաց է թողնվել 6 միլիոն 489 հազար խորանարդ մետր ջուր։

Նույն աղբյուրի համաձայն՝ նույն օրվա դրությամբ Սևանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 90 սանտիմետր բարձրության վրա, ինչը 13 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից։ 2021 թվականի հունվարից մինչև մայիս 31-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա հոսքը, Սևանա լիճ է հոսել 108 միլիոն 511 հազար խորանարդ մետր ջուր։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info