Թուրքիայի հետախուզությունը ձերբակալել և երկիր է տեղափոխել Ֆեթուլլահ Գյուլենի եղբորորդուն

Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության աշխատակիցները ձերբակալել են կրոնական քարոզիչ, ՖԵՏՕ կազմակերպության ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենի եղբորորդուն` Սելյահադդին Գյուլենին: Այս մասին հայտնում է թուրքական NTV  հեռուստաալիքը:

Աղբյուրը չի նշում, թե որտեղ է տեղի ունեցել Սելհահադդին Գյուլենի ձերբակալությունը, սակայն հայտնի է, որ դա տեղի է ունեցել արտասահմանում, այնուհետև նրան տեղափոխել են Թուրքիա:

Հետախուզության տվյալներով` վերջինս առնչություն ունի ՖԵՏՕ շարժման ղեկավարներից մի քանիսի հետ, այդ թվում` կառավարման խորհրդի: Թուրքիայում վերջինս հետախուզվում էր զինված ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու մեղադրանքով:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում ապրող և գործող Ֆեթուլլահ Գյուլենին կասկածում են 2016 թվականին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի կազմակերպման համար:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info