Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասն ասել է, որ Հունաստանը ակնկալում է Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների «աստիճանական կարգավորում»

Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասն ասել է, որ Հունաստանը ակնկալում է Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների «աստիճանական կարգավորում»։

Գրել է հունական «Ի Կատիմերինի» թերթը։

Աթենքում իր թուրք գործընկեր Մևլվութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսում Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը նաև նշել է, որ երկու կողմերն « ունեն տարբեր, և որոշակի լուրջ հարցերի շուրջ տրամագծորեն հակառակ դիրքորոշումներ»:

Դենդիասն ասել է, որ երկու կողմերը համաձայնության են եկել տնտեսական համագործակցության ծրագրերի ցանկի, ինչպես նաև Քովիդ-19 պատվաստումների վկայագրերի փոխադարձ ճանաչման շուրջ:

Իր մեկնաբանություններում Չավուշօղլուն ասել է, որ երկուստեք Աթենքը և Անկարան ձգտում են «ընդլայնել համագործակցությունն» ու լուծումներ գտնել իրենց խնդիրների համար՝ «միջազգային իրավունքի և ընդհանուր շահերի հիման վրա»:

Թուրքիայի արտգործնախարարը հաստատել է, որ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հունիսի 14-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի համաժողովի շրջանակներում հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

«Չավուշօղլուն Աթենքի «Մաքսիմոս» վարչապետական նստավայրում ավելի վաղ հանդիպել էր Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ: Հանդիպումից հետո ոչ մի հայտարարություն չի արվել, սակայն աղբյուրները նշել են, որ բանակցություններն ընթացել են ջերմ մթնոլորտում: Նույն աղբյուրների համաձայն՝ երկու կողմերն էլ պատրաստակամություն են հայտնել նպաստել դրական օրակարգի զարգացմանը», — գրել է «Ի Կատիմերինին»:

Աղբյուր

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info