Աղբյուր. Վեյնալդումը առաջիկա օրերի ընթացքում կդառնա Բարսելոնայի ֆուտբոլիստ

Իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «Բարսելոնան» առաջիկա օրերի ընթացքում պայմանագիր կստորագրի «Լիվերպուլի» կիսապաշտպան Ժորժինյո Վեյնալդումի հետ:

Աղբյուրի հաղորդմամբ, կատալոնական ակումբն իր բժշկական անձնակազմին առաջիկա օրերին կգործուղի Նիդերլանդների հավաքական՝ ֆուտբոլիստին զննելու համար: Ամեն ինչ բարեհաջող անցնելու դեպքում, Վեյնալդումի հետ կստորագրվի 3 տարվա պայմանագիր:

Ռոմանոն հայտնում է, որ տրանսֆերի կայացմանը մեծապես նպաստել են Լեո Մեսսին ու Ռոնալդ Կումանը:

«Լիվերպուլից» զատ Վեյնալդումը խաղացել է «Նյուքասլում», ՊՍՎ-ում ու «Ֆեյենորդում»:

ԱՊԼ-ի ավարտված մրցաշրջանում Վեյնալդումն անցկացրել է բոլոր 38 խաղերը, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ:
Աղբյուր  ArmSport.am

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info