Մակրոնը սպառնացել է դուրս բերել ֆրանսիական զորքերը Մալիից՝ իսլամիստական աճող ազդեցության պատճառով

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զգուշացրել է, որ Ֆրանսիան դուրս կբերի զորքերը Մալիից, եթե այնտեղ տիրող քաղաքական անկայունությունը հանգեցնի իսլամիստական արմատականության ամրապնդմանը:

Ինչպես փոխանցում է BBC News-ը, Մակրոնը նման հայտարարությամբ հանդես է եկել աֆրիկյան երկրում վերջին 9 ամսում տեղի ունեցած երկրորդ հեղաշրջումից հետո: Մակրոնը զգուշացրել է, որ Մալին կանգնած է առավել մեծ իսլամիստական ազդեցության տակ հայտնվելու վտանգի առաջ:

Ֆրանսիական զորքերը, որոնք կազմված են 5100 զինվորականից, 2013 թվականից ի վեր աջակցություն են ցույց տալիս Մալիի, Մավրիտանիայի, Նիգերի, Բուրկինա Ֆասոյի և Չադի ուժերին՝ աֆրիկյան Սահել տարածաշրջանում գրոհայինների դեմ պայքարելու համար:

Հիշեցնենք, որ Մալիի դատարանը ուրբաթ երկրի անցումային նախագահ է ճանաչել հեղաշրջման առաջնորդ գնդապետ Ասիմի Գոյտային:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info