Փակ դահլիճներում հեշտ է տղամարդլամիշ լինելը. հունիսի 18-ին Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին հրավիրում եմ ուղիղ բանավեճի և այդ ժամանակ ամեն ինչ լավ կերևա. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Արդեն քանի օր է՝ ես Ղարաբաղի հակամարտության պատմության վերաբերյալ գնահատականներ և փաստեր եմ հրապարակում և այս ընթացքում դրանց որևէ բովանդակային հակադարձումներ չեն եղել: Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ապարանի գրասենյակում համակիրների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հրավիրեց բանավեճի:

«Հունիսի 18-ին Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին հրավիրում եմ ուղիղ բանավեճի և այդ ժամանակ ամեն ինչ լավ կերևա: Փակ դահլիճներում հեշտ է տղամարդլամիշ լինելը: Կգաք, դեմ դիմաց կկանգնենք ու կխոսենք և բացատրություն կտաք, թե 97 թվին ինչի է Ղարաբաղի հարցը բանակցային գործընթացից դուրս մնացել»,– ասաց նա:

https://www.youtube.com/watch?time_continue=88&v=bypN-7TAkfY&feature=emb_logo

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info