Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները:

Հանրապետության տարածքում մայիսի 30-ի ցերեկը, հունիսի 1-2-ը՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 31-ին, հունիսի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:աղյուսակ

Երևան քաղաքում՝

Մայիսի 30-ի ցերեկը, 31-ին, հունիսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։


աղյուսակ

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info