ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է Ժնևում Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահների մասնակցությամբ գագաթնաժողով անցկացնելու վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը, հուսով է, որ երկրների ղեկավարները կերկխոսենզենքի վերահսկման ռեժիմը վերականգնելու վերաբերյալ, այդ թվում՝ նոր պայմանագրի միջոցով: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել են գլխավոր քարտուղարի գրասենյակից:
«Գլխավոր քարտուղարը ողջունում է այն հայտարարությունը, որ նախագահ Պուտինը և նախագահ Բայդենը կհանդիպեն հաջորդ ամիս Ժնևում, հուսով է, որ նրանք կառուցողական երկխոսության մեջ կմտնեն զինաթափման և զենքի վերահսկման վերականգնման վերաբերյալ, այդ թվում՝ նոր համաձայնագրի միջոցով»,-ասել է գործակալության զրուցակիցը:
ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենը նախատեսում են հանդիպել հունիսի 16-ին Ժնևում:
