Բաքվում ԱՄՆ դեսպանությունը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր գերիներին

Բաքվում ԱՄՆ դեսպանությունը մտահոգություն է հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի երկայնքով տեղի ունեցող վերջին զարգացումների առնչությամբ։ Դեսպանությունն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել հայ գերիներին

«ԱՄՆ մտահոգված է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի երկայնքով տեղի ունեցող վերջին զարգացումներով, ինչպես նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից մի քանի հայ զինվորների գերեվարմամբ: Երկու կողմերին կոչ ենք անում այս միջադեպը կարգավորել խաղաղ ճանապարհով, իսկ Ադրբեջանին կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել բոլոր գերեվարվածներին»,-  ասված է դեսպանության թվիթերյան գրառման մեջ:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info