Արարատի մարզում ցեմենտ տեղափոխող բեռնատար Volvo-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին

Այսօր՝ մայիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը  16:50-ի սահմաններում  Հրազդան քաղաքի բնակիչ, 27-ամյա  Կարեն Մինասյանը իր վարած  բեռնատար Volvo մակնիշի ցեմենտավոզով Երևան-Երասխ ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամաել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Հովհաննես Ստեփանյանն ու  Մանուկ Հակոբյանը:

Պարզվել է, որ  Կ. Մինասյանի համար  վթարային իրավիճակ է ստեղծել Այգավան գյուղի բնակիչ, 36-ամյա Արմեն Հակոբյանը՝ իր վարած Ford մակնիշի ավտոմեքենայով:

Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտաի 1-ին վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info