Լուվրն իր պատմության մեջ առաջին անգամ կին տնօրեն կունենա

Փարիզի հանրահայտ Լուվր թանգարանի նոր տնօրեն է նշանակվել Լորանս դե Կարը, որն աշխարհի ամենից շատ այցելուներ ունեցող թանգարանը կղեկավարի սեպտեմբերից:

Ինչպես հայտնում է The New York Times-ը, 54-ամյա Կարին նոր պաշտոնում նշանակելու մասին հրամանագիրն ստորագրել է Ֆրասնիայի նախագահ Էմմանուել Մակրոնը:

Նշվում է, որ Լորանս դե Կարը լինելու է Լուվրի առաջին կին տնօրենը թանգարանի 228-ամյա պատմության ընթացքում: Մինչ այս նա ղեկավարել է փարիզյան մյուս հայտնի Օրսե և Օրանժերի թանգարանները:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info