ՀԱԿ խմբակի ինքնառաջադրված առաջնորդ նախկին նախագահի պորտրեները չեն իջնում Բաքվի զլմ-ների առաջին էջերից: Որպես կանոն պորտրեները 2-3 հատ են եւ զուգակցվում են նախագահի պարտվողական քաղաքական մտորումներով: Սեփական ժողովրդի ոգին բարձրացնելու ավելի լավ միջոց, քան հայ նախագահի խորիմաստ հայացքով կերպարը, հիրավի, Բաքվում դժվար գտնեին:
Նախագահի ներքին քաղաքական առաքելությունը Բաքվի հանրային կարծիքի դիմաց շատ հստակ է ներկայացվում. ես հայկական պետություն առջեւում չեմ տեսնում, եթե երկրի ղեկավարը ես չեմ: Իսկ ղեկավար լինելու դեպքում, ես հրաժարվում եմ Արցախի վերաբերյալ որեւէ պահանջից:
Եթե համադրենք սահմանային ճնշման միջոցով պատերազմի արդյունքները ամրագրելու Մոսկվա-Բաքու մարտավարության հետ, ապա դժվար չէ համոզվել, որ Տեր-Պետրոսյանի անհարկի աշխուժացումը ներքին ասպարեզում պատահական չէ: Մոսկվայի համար ընտրությունները լեգալ առիթ են հակահայ ծրագրերը առաջ տանելու համար: ՌԴ դեսպանատան թվով երրորդ հրապարակային հրահանգավորումը դրա վառ արտահայտությունն է:
Քաղաքական իմաստով իրենց դարն ապրած գործիչները, ինչպես եւ, ընդհանրապես, 2020 սեպտեմբերին վախճանված Ռուսահայաստանի կոնցեպցիան մեկ հասցե պիտի ունենան Երեւանում՝ Հանրապետության Հրապարակ, շինություն 4, Պատմության ազգային թանգարան: Գաղափարական չթաղած «դիերը» սպառնում են կենդանի մարդկանց:
