Ryanair-ի ինքնաթիռի ականապատման ազդանշանը հաղորդվել է Շվեյցարիայից Աթենք, Վիլնյուս և Մինսկ: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Սա ոչ միայն մեր օդանավակայանին է եկել, այլ միևնույն ժամանակ դեպի օդանավակայան որտեղից մեկնել է, դեպի օդանավակայան, որտեղ ուղևորվում է և մեզ»,-բացատրել է նա:
Ինքնաթիռի անձնակազմը անհապաղ տեղեկություն է ստացել: Այլ կերպ, ըստ երկրի ղեկավարի, չէր էլ կարող լինել. այդ ժամանակ ինքնաթիռը հատել էր Բելառուսի սահմանը և գտնվում էր հանրապետության օդային տարածքում:
Հիշեցնենք, որ Ryanair ավիաընկերության Boeing 737-800 օդանավը, որն իրականացնելիս է եղել Աթենք-Վիլնյուս չվերթը, մայիսի 23-ին արտակարգ վայրէջք է կատարել Մինսկում: Օդանավի վայրէջքից հետո օդանավակայանում ձերբակալվել է չվերթի ուղևորներից մեկը` բելառուսական ընդդիմադիր NEXTA թելեգրամյան ալիքի համահիմնադիր Ռոման Պրոտասևիչը: Վերջինիս 15 տարվա ազատազրկում է սպառնում: Նրա նկատմամբ գործ է հարուցվել զանգվախային անկարգություններին մասնակցելու համար:
