Երկնիշ տնտեսական աճ՝ երկնիշ անկման ֆոնին. Վահան Քերոբյանի գրառումը վերլուծում են մասնագետները (տեսանյութ)

Վահան Քերոբյանի գրառումը նոր աժիոտաժ առաջացրեց: Բանն այն է, որ էկոնոմիկայի նախարարը խոստացել է, որ լինելու է երկնիշ տնտեսական աճ, դրան էլ գումարած հորդում են ներդրումները, գյուղատնտեսությունն աճում է։

Տնտեսագետները, սակայն, չեն շտապում ոգևորվել: Բանն այն է, որ այդ տնտեսական աճը գրանցվում է նախորդ տարվա երկնիշ անկման ֆոնին ու դա որևէ դրական արդյունքի չի հանգեցնելու:

Դա կարելի է անվանել տնտեսության վերականգնում, ոչ թե աճ: Ինչ վերաբերում է ներդրումներին, ըստ տնտեսագետների՝ դրանք իսկապես հորդում են, պարզապես՝ երկրից դուրս: Մանրամասները՝ տեսանյութում:

https://www.youtube.com/watch?v=OIbmRRWDgCI&feature=emb_logo

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info