Արտակարգ դեպք. Ես կայրեմ ձեր երեխաներին․ Կիսամերկ տղամարդը փորձել է ներխուժել դպրոց (տեսանյութ)

Ուրալում կիսամերկ տղամարդը փորձել է ներխուժել դպրոցի տարածք: Այս մասին հայտնում է Uralmash-Elmash պորտալը:

Դեպքը տեղի է ունեցել նախորդ օրը Եկատերինբուրգի թիվ 81 դպրոցի մոտ: Ինչպես երևում է համացանցում հրապարակված կադրերում, առանց վերնաշապիկի տղամարդն ինչ-որ բան է բղավում երեխաների հասցեին, որոնք այդ պահին մեծահասակների ուղեկցությամբ գնում են դեպի ուսումնական հաստատության տարածք: Իրավիճակը վերահսկում է դպրոցի անվտանգության աշխատակիցը, որը, ինչպես հաղորդվում է, հետագայում սեղմել է տագնապի կոճակը:

«Ես ապրում եմ այս դպրոցի հարևանությամբ: Այսօր իմ երեխայի հետ քայլելիս տեսա, թե ինչպես են նրան տանում իրավապահները: Նա բղավեց.«Ես կայրեմ ձեր երեխաներին». նրա ձեռքին դանակ կար: Այդ ժամանակ երեխաներն ավարտել էին իրենց դասերը, նրանց մեծ մասը տեսել են այն ամենը, ինչը տեղի է ունենում»,-ասել է ականատեսներից մեկը։

Video Player
Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info