Նարե Գևորգյանը և Թելման Խաչատրյանը սիրավեպ ունե՞ն (լուսանկար, տեսանյութ)

Starnews-ն արդեն ներկայացրել է դերասան Թելման Խաչատրյանի ծննդյան հետաքրքիր դրվագները: Հանրային դեմքերի պակաս Թելմանի ծննդյան օրը չէր զգացվել: Թելմանը և նրա հայտնի և ոչ հայտնի ընկերները լավ ժամանակ էին անկացրել, իսկ երգիչ-երգչուհիները նաև իրենց կատարումներով էին շնորհավորել հոբելյարին:

Թելմանին երգ էր նվիրել նաև երգչուհի Նարե Գևորգյանը, ում հետ դերասանը ջերմ գրկախառնվում էր ամբողջ երեկոյի ընթացքում: Նարե Գևորգյանը նաև լուսանկարներ է հրապարակել Թելմանի հետ և դրան կից գրել. «Ծնունդդ շնորհավոր, տաղանդավոր ընկեր»:

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Չնայած երգչուհին շեշտել է, որ Թելմանն իր ընկերն է, խոսակցություններ են պտտվում, որ նրանք ավելին են, քան ընկերները: Նշենք, որ Նարեն արդեն տևական ժամանակ է, ինչ միայնակ է: Նախկինում երգչուհին հանդիպում էր իր պրոդյուսերի հետ, սակայն դադարեցրել է և անձնական, և գործնական հարաբերությունները վերջինիս հետ:

Նշենք նաև, որ սա առաջին դեպքը չէ, երբ հանրային մարդիկ իրենց սիրելիների վերաբերյալ չեն խոսում՝ նախընտրելով իրենց անձնական հարաբերությունները բոլորի աչքից հեռու պահել:

Starnews-ի աչքից չի վրիպել, որ Թելմանի ծննդյան երեկույթից Նարեն նաև տեսանյութ է հրապարակել, որին կից խորհրդավոր գրառում է արել.

«Երկինք բարձրանալ եմ ուզում,
Աստղ բռնել եմ ուզում,

Լուսնի միջից քեզ նայել եմ ուզում»: