Վթարի պատճառով 10 ժամ ջուր չի լինելու

«Նոր ակունք» պոմպակայանում վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 10-ին ժամը 08.00-18.00 կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Արմավիր քաղաքի, Նորավան և Լուկաշին գյուղերի  ջրամատակարարումը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Վեոլիա Ջուր» ընկերությունից:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info