Գոհար Ավետիսյանը բաժանվել է ամուսնուց (տեսանյութ)

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ օրեր առաջ Գոհար Ավետիսյանը խոհրդավոր գրառում էր արել բաժանությունների մասին: Գոհարը նշել էր, որ իրեն հաճախ են դիմում կանայք, ովքեր ցանկանում են ամուսնալուծվել, որովհետեւ ամուսիններն իրենց չեն հասկանում:

Գոհարը նշել էր, որ դա մեծամասնության խնդիրն է, ավելին՝ պայմանավորված է այն բանով, որ կանայք այսօր ավելի շատ են վաստակում, սակայն սիրո փոխարեն ստանում են քննադատություն ամուսնու կողմից:

Գոհարը հիմա էլ ինստագրամյան հարց ու պատասխանի ժամանակ պատասխանել է այն հարցին՝ թե՞ որտեղ է իր ամուսինը: Նա հումորային լուսանկար է տեղադրել, որում ասվում է. «Եվ ապրեցին նրանք երկար ու երջանիկ, որովհետեւ բաժանվեցին»:

Մեկ այլ հետեւորդ էր հետաքրքրվել էր, թե ինչու է նա բաժանվում, չէ որ արժանի է սիրո, Գոհարը պատասխանել էր. «Իսկ Դուք հավատո՞ւմ եք սիրուն»:

Գոհարն այս ձեւով, կարծես, վերջնականապես հաստատեց իր եւ Սերգեյի ամունալուծությունը:

Ի դեպ, Սերգեյը Գոհարի եւ նրա ընտանիքի հետ չէր մեկնել Դուբայ, որտեղ դիմահարդարը վայելում էր իր հանգիստը:

Սերգեյը Գոհարի երկրորդ ամուսինը  եւ նրա երեխայի հայրն է:

Հավելենք նաեւ, որ վերջերս Գոհարը խոստովանել էր, որ իրեն միայնակ է զգում: