Սա կատարվում է Երևանում՝ օրը ցերեկով. լուսանկարներ

Օրը ցերեկով հաստաբուն ծառը հատում են, գազոնն այլանդակում, հետաքրքիր է` ինչի՞ համար։ Ու ոչ ոք սրան չի արձագանքում, ոչ ոք չի հետաքրքրվում։ Այնքան շատ կանաչ տարածքներ ունենք, որ «ստիպված» եղածն էլ ոչնչացնում են, հավանաբար մի անճոռնի կառույց կամ ավտոկայանատեղի հիմնելու համար։

Վայրը` Նոր Նորքի 3-րդ զանգվածի հիվանդանոցի և պոլիկլինիկայի դիմաց։

Երևանի քաղաքապետարան, խնդրում եմ քաղաքացիների համար պարզաբանել, թե ի՞նչ նպատակով է ոչնչացվում այս կանաչ տարածքը և կա՞ արդյոք դրա թույլտվությունը, եթե կա, ապա ի՞նչ հիմնավորմամբ։

ԱԺ պատգամավոր Աննա Կոստանյան

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info