Իսկ դուք գիտեի՞ք, թե ինչո՞ւ են հնդկուհի այրիները ճերմակ հագնում և ինչո՞ւ են զրկված զարդեր կրելու ու քաղցրավենիք ուտելու իրավունքից

Գիտե՞ք, թե ինչո՞ւ են հնդկուհի այրիները ճերմակ սարի հագնում և զրկվում զարդերի ու շպարի իրավունքից: Նրանց անվանում են սպիտակ այրիներ: Հնդկաստանում տարածված են տարիքային մեծ տարբերությամբ ամուսնությունները: Քանի որ այնտեղ բժշկությունը ոչ բոլորին է հասանելի, հաճախ է պատահում, երբ ամուսիները շուտ են մահանում:

Այդ օրվանից այրիները կրում են միայն սպիտակ սարի, նույնիսկ ձմռանը: Նրանց մազերը կարճ կտրում են, ինչպես նաև այրիները զարդեր կրելու իրավունք չունեն: Այրիները չեն կարող մասնակցել որևէ ուրախ միջոցառման և առհասարակ ուրախանալ և ծիծաղել, գրում է Orer.am— ը:

Այրիները կարող են օրական մեկ անգամ սնվել, այն էլ միայն բրինձ, որը պատրաստված է առանց աղի, նրանց արգելվում է նաև քաղցրավենիք ուտելը: Նույնիսկ նրանց ստվերը համարվում է դժբախտության նշան: Հաճախ սեփական երեխաները նրանց տանից վռնդում են: Այրիները ստիպված են լինում փողոցում ապրել և փող մուրալ: