Այս կինն ատում էր ինքն իրեն. միայն թե տեսեք, պլաստիկ վիրահատությունից հետո, ինչպիսի…

https://www.youtube.com/watch?v=e-NmAXlYLiE&ab_channel=ByStaisupov

Այս կինը Պամելա Իչարդն է Լուիզիանայից: Հիվանդության պատճառով նա երկար տարիներ տառապում էր, ամաչում իր դեմքից, փողոցում նա աշխատում էր ինչ-որ կերպ ծածկել դեմքը, որպիսի չգրավի անցորդների ուշադրությունը: Պլաստիկ վիրաբույժները կարողացան օգնել նրան և նա մոռացավ բոլոր բարդույթների մասին: Orer.am-ը կներկայացնի մանրամասները.

15 տարեկանում աղջկա դեմքին սկսեցին բշտիկներ առաջանալ, սակայն նա այնքան էլ չէր մտահոգվում՝ համարելով, որ դա օրինաչափ է, չէ որ բոլոր դեռահասների մոտ էլ կարող են լինել նման երևույթներ:

Սակայն ժամանակի ընթացքում խնդիրն ավելի խորացավ. «Սկսեցին առաջանալ այտուցներ, որոնք մուգ կարմիր գույն ունեին և թեփոտվում էին»,-ասում է Պամելան:

Երկրորդ երեխայի ծննունդից հետո նրա քիթը սկսվեց ձևափոխվել՝ նկատելիորեն մեծացավ: «Այդ ժամանակից սկսած իմ քիթն աճում էր»,- պատմում է կինը:

Նա արդեն 30 տարեկան էր, սակայն քիթը շարունակում էր մեծանալ: Նա դիմեց մասնագետների և միայն 46 տարեկանում իմացավ, որ դա րոզացեա հիվանդության բարդ տեսակ է՝ րինոֆիմա: Տարօրինակ է, քանի որ այս հիվանդությունը հիմնականում առաջանում է տղամարդկանց մոտ 40-50 տարեկանում: «Բժիշկները բազմաթիվ դեղամիջոցներ էին նշանակել, սակայն ոչ մի արդյունք չկար»,- ասում է Պամելան:

«Հիվանդության պատճառով վախենում էի փողոց դուրս գալ: Երկար ժամանակ ես տառապում էի բարդույթներից, ինձ տանջում էին վախերն և անհանգստությունները»: Հուսահատված կինը դիմեց «The Doktors» հեռուստահաղորդման օգնությանը, որտեղ նրան օգնեց բժիշկ Էնն Զեդլիցը:

Լազերային պրոցեդուրաների և պլաստիկ վիրահատության արդյունքում նա կերպարանափոխվեց: Միայն թե տեսեք, ինչ հիանալի արդյունք է ստացվել: «Ես հիացած եմ ինքս ինձնով, այլևս կարիք չի լինի թաքցնել դեմքս, փորձել ծածկել այն մազերով»:

Վերականգնելու համար կնոջ քթի նախկին ձևը, պահանջվեց 3 ամիս: