Խաչիկ Ասրյանն իր ջոկատով կմասնակցի հավանական պատերազմին

Արցախյան երկրորդ պատերազմին անմիջական մասնակցություն ունենալուց հետո, Թուրքիան այժմ էլ հայացքն ուղղել Ղրիմ, Ուկրաինա, Դոմբաս և Լուգանսկ։ Մյուս կողմից Ռուսաստանի նկատմամբ հռետորաբանության կոշտացումներ են անում ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն։ Ակնհայտ է, որ փոքր կայծն անգամ կարող է վերածվել լայնամասշաբ ռազմական գործողությունների Ռուսաստան-Ուկրաինա-Թուրքիա-ԱՄՆ ձևաչափում։

Բոլոր կողմերից ռազմաշունչ հայտարարություններ են հնչում, ինչ էլ ավելի է սրում իրավիճակը տարածաշրջանում։ Հայաստանում ևս հետաքրքիր հայտարարություններ հնչեցին, որոնք բուռն արձագանք ստացան ոչ միայն երկրի ներսում, այլև միջազգային մամուլում: Մասնավորապես. «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը հայտարարեց, որ «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատը Ռուսաստանի դեմ պատերազմական գործողությունների դեպքում ՌԴ զինված ուժերի կազմում մասնակցելու է այդ պատերազմին՝ պաշտպանելով Արցախի և Հայաստանի արտաքին անվտանգության միակ երաշխավոր Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը:

Եվ ահա այս հայտարարությունը ակտիվորեն լուսաբանվել է միջազգային մի շարք պարբերականներում։ Խաչիկ Ասրյանի հայտարարությունը լուսաբանել են մասնավորապես Eadaily.comTsargrad.tvActualnews.org և մի շարք լրատվականներ։

Հարկ է նկատել, որ Խաչիկ Ասրյանը մշտապես հանդես է եկել հայ-ռուսական հարաբերությունների էլ ավելի սերտացման և զարգացման դիրքերից, Ռուսաստանին համարում է Հայաստանի բարեկամ և ռազմավարական դաշնակիցը և քաղաքական գործչի նման հայտարարությունը օրինաչափ դրսևորում է։ Այդուհանդերձ, պատերազմի հոտ է թևածում տարածաշրջանում, ինչը մեզ ստիպում է դրսևորել ադեկված վարքագիծ՝ աչքի առաջ ունենալով արցախյան վերջին պատերազմի ձախողումները: