Ապրիլի 19-ի ձեր ռոմանտիկ հորոսկոպը

ԽՈՅԵՐ

Ձեր զույգի համար անսովոր են քնքշանքն ու մեղմությունը, բայց այսօր արեք բացառություն եւ միմյանց դիմեք փաղաքշական բառերով: Դրանում ոչ մի վատ բան չկա:

ՑԼԵՐ

Այսօր ձեր կյանքում մի շարք իրադարձություններ տեղի կունենան եւ ձեզ կթվա, թե այն ամենը, ինչ ձեզ հետ կատարվում է, մղձավանջ է: Իսկ այդ վատ երազից կարող եք արթնանալ, եթե միայն մի փոքր ջանք թափեք խնդիրները հաղթահարելու համար:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Օգնության ձեռք մեկնեք նրան,ով դրա կարիքն ունի եւ պետք չէ որուէ բան ակնկալել փոխարենը: Ձեր արարքից եւ դուք ձեզ լավ կզգաք, եւ սիրելին կհպարտանա ձեզանով:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր կյանքում շատ կլինեն թե դրական, թե բացասական իրադարձությունները: Դրանցից շատերը նույնիսկ կմոռացվեն: Ձեզ խորհուրդ է տրվում գրի առնել ձեր կյանքի բոլոր իրադարձությունները: Այդ հուշերը ձեզ մի օր պետք կգան:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Ձեր այսօրվա օրն այնքան բուռն կլինի, որ դրա մասին կարող եք մի հաստափոր գիրք գրել: Նույնիսկ,զարմանքը չի խանգարի, որ վայելեք ձեր ողջ օրը:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր սիրելիի գլխում մի հետաքրքիր միտք կծնվի, որը կհետաքրքրի նաեւ ձեզ: Դրա շնորհիվ ձեր ողջ օրը կանցնի դրական եւ հագեցած:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր սիրելիի տարօրինակ պահվածքը կզարմացնի շատերին, բայց ոչ ձեզ: Դուք արդեն անգիր գիտեք, թե նրա որ քայլն ինչ է նշանակում: Փորձեք դա բացատրել նաեւ ձեր շրջապատին:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեր ճակատագրին, միգուցե, հանդիպեք սրճարանում: Այնպես որ` գեղեցիկ հագնվեք եւ հարմար տեղավորվեք պատուհանի կողքին: Հնարավոր է` Նա գա եւ խնդրի նստել ձեր կողքին:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր պետք չէ ոչ մի բանից վախենալ: Բոլորը ձեր հանդեպ շատ բարյացակամ կլինեն, հատկապես ձեր սիրելին: Բայց, իհարկե, զգոնությունն էլ պետք չէ կորցնել:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր բավականին միայնակ ձեզ կզգաք ձեր սիրելիի կողքին: Դուք տարբեր թեմաներից կխոսեք, բայց, ամեն դեպքում, դա ձեզ չի խանգարի երջանիկ լինել միասին:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր սիրելիին դժվար կլինի համոզել, որ ձեր հաաբերություններում ամեն ինչ լավ է: Նրան շարունակ կթվա, թե ինչ-որ բան փոխվել է, եւ որ այդ փոփոխությունն այնքան էլ դրական չէ:

ՁԿՆԵՐ   

Այսօր դուք մի փոքր մեծամիտ կլինեք ձեր սիրելիի հանդեպ, քանի որ կկարծեք, թե նրանից շատ բան եք հասկանում այս կյանքում: Բայց պետք չէ քիթը ցցել. նա դեռ ձեզ կզարմացնի իր գիտելիքներով:

Աղբյուրը` Junona.org