Խաչիկ Ասրյան. ՆԱՏՕ-ի հետ պատերազմի դեպքում «Հայոց Արծիվներ»-ը կդառնան ռուսական բանակի մաս

Actualnews.org-ը գրում է, որ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ, կամավորական ջոկատի հրամանատար Խաչիկ Ասրյանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի հետ պատերազմի դեպքում իր մարտիկները կդառնան ռուսական բանակի բաղկացուցիչ մասը:

Նրանք կպաշտպանեն իրենց պաշտպանելով դարավոր ռազմական դաշնակցի տարածքային ամբողջականությունը, որը Ռուսաստանի Դաշնությունն է: Խաչիկ Ասրյանը նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը ստեղծվել է անկախ
ժողովուրդների ստրկացման և ոչնչացման համար, դաշինքը տարածում է իր ազդեցությունը խախտելով
ինքնիշխան պետությունների ամբողջականությունը:

Վառ օրինակը Ուկրաինան է, որտեղ ՆԱՏՕ-ն փորձում է ակտիվացնել իր ջանքերը և պատրաստվում է ռազմական գործողություններ սկսել: Ռուս ժողովուրդը հայ ժողովրդի հավատարիմ բարեկամն ու հուսալի դաշնակից է: ՆԱՏՕ-ն հայտարարել է Ուկրաինային օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին, բայց իրականում խոսքը Արևմուտքի կողմից այդ պետության ոչնչացման մասին է:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»-ը նախազգուշացնում է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների, ինչպես նաև Թուրքիայի ու Ուկրաինայի ակտիվացման դեպքում իրենց մարտիկները կգործեն ռուսական բանակի հետ միասին: Հայ մարտիկները ներգրավված կլինեն զինված ուժերում, նրանք կպաշտպանեն Մոսկվայի շահերը, որը Արցախի և Հայաստանի անվտանգության երաշխավորն է: