Մեր Լևոնն էլ չկա. կորոնավիրուսից մահացել է Լևոն Որսկանյանը

Մեր փոքր աշխատակազմը նորից մեծ կորուստ ունի. մեր Լևոնն էլ չկա… շատ երիտասարդ, հաղթանդամ, մեղմ ժպիտով Լևոն Որսկանյանն էլ քովիդին զոհ գնաց… Ֆեյսբուքյան իր էջում գրում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի աշխատակից Մարգարիտա Սարգսյանը:

Օրեր առաջ Սարգսյանը հայտնել էր ՀՏԶՀ ջրային տնտեսության ծրագրերի իրականացման մասնաճյուղի տնօրեն Մամիկոն Գասպարյանի մահվան մասին: Պատճառը կրկին կորոնավիրուսն էր: