Շփոթվեցի, հուզվեցի, հալվեցի. Լիլիթ Հովհաննիսյանի հուզիչ գրառումը՝ հղիության լուրից հետո (տեսանյութ, լուսանկար)

Վերջերս Starnews.am-ը հրապարակել էր հոդված այն մասին, որ երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը «անհետ կորել է» ոչ միայն շոուբիզնեսից, այնպես էլ սոցիալական ցանցերից, որից հետո մենք հրապարակեցինք մեր տեղեկություններն այն մասին, որ երգչուհու անհետացման մեջ ոչ մի պատահական բան չկա՝ նշելով, որ նա հղի է ու դա թաքցնելու համար նա ցուցաբերում է իր ոճին ոչ համարժեք պասիվություն:

Երգչուհու ադմինիստրացիան նախևառաջ կապվեց մեզ հետ (նամակը չենք հրապարակում հարգանքից ելնելով, քանի որ վստահ չենք, որ Լիլիթին դուրեկան կլիներ կարդալ սպառնալիքներով լի այն հաղոդագրությունը, որն ուղարկում է իր աշխատանքային թիմը), նամակին տրվեց համարժեք պատասխան, որից հետո սկսվեց համացանցային արդարացումները:

Նախևառաջ Լիլիթ Հոհվհաննիսյանը շատ երկար դադարից ու շատ պատահական մեր հրապարակումից հետո հրապարակեց լուսանկար իր մայրիկի հետ՝ շնորհավորելով նրան: Նկարը մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ հին լուսանկար է ու արված չէ վերջերս, որից կարելի է եզրակացնել, որ Լիլիթը իրականում խուսափում է հրապարակել վերջերս կամ այս պահին արված լուսանկար, որով մենք մեզ կարող ենք իրավունք վերապահել էլ մեր ունեցած տեղեկությունները ևս մեկ անգամ իրական համարելու, այնուհետ երգչուհին փորձեց արդարանալ, թե ինչի է բացակայում սոցցանցերից՝ հրապարակելով մի հուզիչ խոսք իր բացակայության ու սոցցնացերի ոչ արդիական լինելու մասին:

Հրապարակումը ներկայացնում ենք առանց մեկնաբանության:

Нет описания.

Нет описания.

Հարգելի Լիլիթ, սոցցանցերում ամեն ինչ նույն է և այն ժամանակ, երբ դրանց շնորհիվ կառուցվում էր Ձեր՝ երգչուհու կարիերանն, և հիմա: Առողջ եղեք: