Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին որոշում է ստորագրել.

«Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետի`

Հաստատել «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի հունիսի 3-ի ՀO-295-Ն և «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2020 թվականի հունիսի 3-ի ՀO-296-Ն օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի»,-ասված է որոշման մեջ: