Սեր, ատելություն, բաժանում. Ապրիլի 8-ի Ձեր ռոմանտիկ հորոսկոպը

ԽՈՅԵՐ

Այսօր կցանկանաք ձեր սիրելիին ուշքի բերել, որպեսզի նա որեւէ լուրջ աշխատանք կատարի: Այդ ամենը ձեզ դժվարությամբ կտրվի, բայց ձեր կամքի ուժին ուղղակի կարելի է նախանձել:

ՑԼԵՐ

Այսօր կցանկանաք պարզել, թե ով է մեղավոր ձեր եւ ձեր սիրելիի հարաբերությունների վատթարացման համար: Դուք ձեզ չեք տեսնի մեղավորի դերում, ձեր սիրելին եւս չի պատրաստվում մեղադրել ինքն իրեն: Ստիպված կլինեք փոխզիջումների գնալ, եթե ցանկանում եք պահպանել հարաբերությունները:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր կհասկանաք, որ ձեր սիրելիի հետ կապված շատ բաներ (նրա նախասիրությունների, սովորությունների եւ հետաքրքրությունների մասին) մոռացել եք: Ավելի լավ է նրան խնդրեք, որպեսզի կրկին ձեզ ներկայացնի այդ ամենը: Բայց պատրաստ եղեք, որ, միգուցե, նա նեղանա ձեր անտարբերությունից:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կցանկանա հավատալ հրաշքների: Եթե հանկարծ իր երազանքներն ու սպասելիքները չիրականանան, պատրաստ եղեք, որ նա իրեն շատ տարօրինակ կդրսեւորի:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Հրաշալի օր է ռոմանտիկ հանդիպման եւ պահերի համար: Սակայն այդ ամենն ինքնուրույն չի ստեղծվում: Ստիպված կլինեք ջանքեր գործադրել, որպեսզի օրն, իսկապես, հեքիաթային լինի ձեզ համար:

ԿՈՒՅՍԵՐ

Ձեր ընտանեկան անդորրն այսօր կախված կլինի միայն աշխատանքային մթնոլորտից: Եթե ձեր տնօրենը ձեզ գովի, ուրեմն օրը բարեհաջող կանցնի ձեզ համար, հակառակ դեպքում ձեր բարկությունը կթափեք ընտանիքի անդամների վրա: Աշխատեք այսօր ձեզ լավ դրսեւորել աշխատավայրում:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր, անկախ ձեր կամքից, կոպիտ կլինեք ձեր սիրելիի հետ: Աստղերը խորհուրդ են տալիս լավ մտածել խոսելուց առաջ:

ԿԱՐԻՃՆԵՐ

Հրաշալի օր է, որպեսզի հիշեք ձեր առաջին սիրուն կամ մանկության լավագույն ընկերոջը: Զանգահարեք նրանց, առաջարկեք հանդիպել: Նրանք մեծ դեր են ունեցել ձեր` որպես անձ ձեւավորման հարցում: Ձեր զանգով դուք կկարողանաք նրանց ժպիտ պարգեւել: 

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Աստղերը խորհուրդ չեն տալիս այսօր վիճել սիրելիի հետ: Անգամ, եթե համոզված եք, որ հենց դուք եք ճիշտ, զիջեք նրան: Այսօր դա ձեր սիրելիին անհրաժեշտ է:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Ձեր անձնական կյանքից ավելի կարեւոր բան չկա այս աշխարհում: Մի կողմ թողեք ցանացած գործ եւ այսօր կենտրոնացեք միայն անձնականի վրա:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր սիրելին չպետք է ձեր խոսքերը սրտին մոտ ընդունի: Սակայն դուք էլ պետք է ավելի զուսպ արտահայտվեք: Որքան էլ նա իրեն հանգիստ պահի, միեւնույն է, մի օր կարող է չդիմանալ ճնշմանը եւ բարկանալ ձեզ վրա:

ՁԿՆԵՐ

Լավ կանեք այսօր հիշեք ձեր դպրոցական կամ ուսանողական ընկերներին: Նրանցից մեկի հանդեպ, հաստատ, խորը գգացմունքներ եք ունեցել: Եթե դրանք դեռ չեն մարել, ապա զանգեք նրան: Հնարավոր է` հենց այսօր ձեզ հաջողվի նրան գերել: