Երևանում` COVID-19 սպասարկող բժշկական կենտոններից մեկում գիշերը դժբախտ պատահար է տեղի ունեցել

Երևանում` COVID-19 սպասարկող բժշկական կենտոններից  մեկում գիշերը դժբախտ պատահար է տեղի ունեցել: «Արմենպրես»ի հաղորդմամբ, ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ 72-ամյա պացիենտներից մեկը հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած :Տղամարդը ստացիոնարում բուժման ընթացքում հրաժարվել է բժշկական օգնությունից: Հոգեբանի հետ բազմաթիվ զրույցներից հետո վերջինս նույնպես չի փոխել իր կարծիքը և դարձյալ հրաժարվել է բուժումից: Լուսադեմին գտել են նրա դին:

Այժմ տեղում աշխատում է ոստիկանությունը հանգամանքները պարզելու համար:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info