Պեսկովը հաստատեց, որ Պուտինն ու Քոչարյանը հեռախոսազրույց են ունեցել, երբ Քոչարյանը եղել է Մոսկվայում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, ում հետ հին ու բարի հարաբերություններ ունի:

Պեսկովն ասել է, որ Պուտինն ու Քոչարյանը հաճախ են շփվում միմյանց հետ:

Զրույցը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Քոչարյանը եղել է Մոսկվայում, որպեսզի մասնակցի «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նիստին:

Քոչարյանն ընկերության տնօրենների խորհրդի անդամ է:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info