Թուրքիան ու Ադրբեջանը կրկին համատեղ զորավարժություն են անում

 

https://www.youtube.com/watch?v=SIn2U7wLeig&ab_channel=Videoluram

Ադրբեջանի տարածքում ապրիլի 6-8-ը նախատեսվում է անցկացնել հերթական թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունը։ Այս անգամ զորավարժությունը կընթանա Թուրքիայի ու Ադրբեջանի կապի զորքերի զինծառայողների մասնակցությամբ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝ զորավարժության ժամանակ օգտագործվելու են կապի ժամանակակից միջոցներ ու կառավարման ավտոմատացված համակարգեր։

​Կապավորների առաջ դրված են միասնական կապի համակարգ ստեղծելու, զորքերի փոխգործակցությունն ապահովելու, կառավարման դաշտային կենտրոններ ձևավորելու և նմանատիպ այլ ուսումնա-ռազմական խնդիրներ։

Աղբյուր`    Haberler.com

 

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
24Times.info