Կլինի՞ մեկ միասնական ցուցակ՝ քաղաքականությունից հեռանալու պայմանով

Ինչպես հայտնի է, մարտի 25-ին հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի և Արցախի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի միջև: Այդ հանդիպումից որոշ մանրամասներ են հայտնի դարձել:

Մամուլում արդեն վարկածներ են եղել, որ քննարկվել է Հայաստանի երեք նախագահների՝ միասնական ցուցակով հանդես գալու տարբերակը: Ընդամենը մի քանի ամիս առաջ անհավանական թվացող այս տարբերակը, 1or.am-ի տեղեկություններով, այժմ ռեալ աշխատանքային տարբերակ է, քանի որ նախագահները ընկալում են պահի լրջությունը, գործող իշխանության կործանարար հետևանքները և մի կողմ են դրել երկարամյա բոլոր տարաձայնությունները:

Սակայն քաղաքական այս համագործակցության նրբերանգը նաև այն է, որ նախագահները, համատեղ նախընտրական ցուցակով հանդես գալով, հնարավոր է, որ հաջողության հասնելուց հետո երեքն էլ ընտրություններից անմիջապես հետո հեռանան քաղաքական ասպարեզից՝ կառավարության ձևավորումը թողնելով քաղաքական ընդհանուր թիմի փորձառու պրոֆեսիոնալներին: Ըստ լավատեղյակ աղբյուրների՝ այս տարբերակի շուրջ քննարկումները շարունակվում են:

Վարդան Ավետիսյան

www.1or.am