Արթուրին, Վահեին (ձեզ կարող եմ այդպես դիմել, մենք հին ծանոթներ ենք) և Արմեն Աբազյանին (իր հետ երբեք չեմ շփվել). Արսեն Բաբայան

Արթուրին, Վահեին (ձեզ կարող եմ այդպես դիմել, մենք հին ծանոթներ ենք) և Արմեն Աբազյանին (իր հետ երբեք չեմ շփվել),

պարոնայք սպաներ, դուք կարող եք մեկ քայլով վերջ դնել նիկոլի ստեղծած այս մղձավանջին: Դուք կարող եք մեկ քայլով ժողովրդին վերադարձնել երբեմնի խաղաղությունը, ներդաշնակությունն ու միասնականությունը:

Մեկ անգամ էլ մտածեք, խորը մտածեք… դեռ շանս ունեք փրկելու իրավիճակը:

Տղերք, միացեք մեր անվտանգության ու խաղաղության հիմնական երաշխավորին, միացեք հայոց պարծանքին, հայոց բանակին:

Տղերք, կյանքից թանկը՝ պատիվն է, իսկ պատվից թանկը՝ Հայրենիքը:

Մի ուշացրեք, հետո ինքներդ եք ձեզ մեղադրելու:

Արսեն Բաբայան