«Այս օրն ու ժամը երբեք չեն կրկնվի.Դե որոշիր` երջանիկ լինել, թե դժբախտ»․ Սարգիս Գրիգորյանի ընտանեկան լուսանկարը

Դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանը, ով ընտանիքի հետ այժմ բնակվում է ԱՄՆ-ում է, ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Սարգիսը պատկերված է կնոջ՝ Մանո Գրիգորյանի եւ դստեր հետ։ Ջերմ կադրին կից դերասանը կատարել է հետեւյալ գրառումը․ «Այս օրն ու ժամը երբեք չեն կրկնվի։ Դե որոշիր` երջանիկ լինել, թե դժբախտ»։

«Բոլորս ուզում ենք երջանիկ լինել։ Սիրել ու սիրված լինել։ Բայց արդյո՞ք մենք դրա համար ջանք գործադրում ենք։ Քաջ Նազարի նման փռշտալով երջանիկ ու սիրված չես լինի։ Բամբասելով ու հարեւանի կյանքի մեջ թերություններ փնտրելով քո կյանքում ոչ մի դրական տեղաշարժ չի լինի։ Ատելով դիմացինի ժպիտն ու հաջողությունը քո տուն կտանես հենց այդ ատելությունը, որից անհաջողություններդ ավելի կշատանան։ Կեղտով կեղտը չես մաքրի, իսկ սիրով՝ հաստատ։ Փորձեք տարբերությունը կզգաք` երաշխավորում եմ», — ավելի վաղ արված հրապարակմանը կից գրել էր Սարգիսը։

Ավելին….