Հայտնաբերվել է մարդու՝ թռչնագրիպի H5N8 շտամով վարակման աշխարհում առաջին դեպքը

«Վեկտոր» կենտրոնի մասնագետները հաստատել են թռչնագրիպի H5N8 շտամով մարդու վարակման առաջին դեպքը Ռուսաստանում: Այս մասին «Ռոսիա 24» -ի եթերում հայտարարել է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Գիտնականները հիվանդության գենետիկ նյութը հայտնաբերել են երկրի հարավում գտնվող մի գործարանի յոթ աշխատողների մոտ։ Այդ գործարանում թռչնագրիպի բռնկում էր գրանցվել 2020-ի դեկտեմբերին: Կարճ ժամանակում իրականացվել են մարդկանց և կենդանիների պաշտպանության միջոցառումներ, որոնք հնարավորություն են տվել դադարեցնել վարակի տարածումը:

«Բոլոր յոթ մարդիկ, ում մասին ես այսօր խոսում եմ, լավ են, նրանց մոտ հիվանդության կլինիկական ընթացքը շատ մեղմ էր», – ավելացրել է Պոպովան:

«Ռոսպոտրեբնադզորի» ղեկավարը նշել է նաև, որ վիրուսը դեռ չի կարող փոխանցվել մարդուց մարդ, բայց փոխանցում կարող է լինել դրա մուտացիայի պատճառով:

Միևնույն ժամանակ, Պոպովան նշել է, որ ռուս գիտնականների հայտնաբերումը հնարավորություն է տալիս նախապատրաստվել վիրուսի փոփոխություններին, ստեղծել փորձարկման համակարգեր և պատվաստանյութ արտադրել:
Ավելին….