WhatsApp-ը մտադիր չէ հրաժարվել գաղտնիության քաղաքականության վիճահարույց թարմացումից

WhatsApp-ը մտադիր չէ հրաժարվել գաղտնիության քաղաքականության վիճահարույց թարմացումից: Հունվարին մեսենջերը նոր պայմաններ էր ներկայացրել, որոնք ուղղված են բիզնես տրանզակցիաների քանակի ավելացմանը հարթակում:

Քաղաքականության թարմացումը թույլ կտա Facebook-ին եւ դրա դուստր ձեռնարկություններին հավաքել օգտատերերի տվյալները, այդ թվում` նրանց հեռախոսահամարները եւ գտնվելու վայրը, ինչը բողոքի ալիք եւ օգտատերերի հոսք է առաջացրել դեպի հարթակի մրցակիցներ Telegram եւ Signal:

Ապա WhatsApp-ը թարմացման մեկնարկը հետաձգեց մինչեւ մայիս եւ փորձեց պարզաբանել, որ թարմացումը նպատակ ուներ թույլ տալ օգտատերերին չփվել ձեռնարկությունների հետ եւ չի ազդի անձնական խոսակցությունների վրա, որոնք կշարունակեն ծածկագրված լինել:

WhatsApp-ը հայտարարել է, որ կսկսի հիշեցնել օգտատերերին թարմացումները նայելու եւ դրանք ընդունելու մասին` հաղորդագրությունների փոխանակման հարթակից օգտվել շարունակելու համար: «Մենք նաեւ լրացուցիչ տեղեկություններ ենք ներառել` խնդիրները լուծել փորձելու համար»,- հավելել են նրանք: