Դոլարի, եվրոյի, ռուբլու, բրիտանական ֆունտի փոխարժեքները նախորդ օրվա համեմատ աճել են. ԿԲ

Կենտրոնական բանկի պաշտոնական կայքի համաձայն՝ դոլարի փոխարժեքը փետրվարի 18-ին կազմել է 524.34 դրամ, նախորդ օրվա համեմատ աճել է 0.01 դրամով:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 630.93 դրամ, աճել է 0.33 դրամով):

Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 730.09 դրամ, աճել է 2.27 դրամով:

Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.12 դրամ, աճել է 0.01 դրամով:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները. արծաթ՝  457.1  դրամ, ոսկի՝ 30,018.9 դրամ, պլատին՝ 20,886.96 դրամ: